Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Վատցկեի կարծիքով` Կլոպն իրեն ճիշտ է դրսևորել թիմի ճգնաժամի ժամանակ:
«Յուրգենն իրեն շատ ճիշտ պահեց: Նա ազնիվ էր վարվում` նշելով, որ ստեղծված իրավիճակն անհանգստության առիթ է տալիս: Այլ ակումբներում նման դեպքերում մի քանի մարդ կհեռացվեր աշխատանքից: Իսկ ֆինանսական առումով «Բորուսիա»-ն հզոր է, ինչպես երբևէ չի եղել»,- Ruhr Nachrichten-ն մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 11 տուրերի արդյունքում «Բորուսիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 10 միավոր:










































