«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հանդես է եկել հայտարարությամբ` արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխության շուրջ մեծ քանակի տեղեկությունների շրջանառության մասին:
«Անշուշտ, Մեսսին մեծ ճնշման է ենթարկվում: Հարկեր, սրտխառնոց, սուլոցներ… Մեսսին հարգում է բոլորին, և մենք խնդրում ենք, որ նրան նույնպես հարգեն: Մեսսիի սրտխառնոցին ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան նրա ռեկորդներին: Նրան ցանկանում են հաղթել խաղադաշտից դուրս: Բայց խաղադաշտում նա թիվ մեկն է:
Մենք միշտ կօգնենք Լիոնելին ակումբում: Ինչպես ասում էր Գվարդիոլան տարիներ առաջ` «Մեսսին պետք է երջանիկ լինի «Բարսելոնա»-ում»,- Marca-ն մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:










































