ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները նշում են, որ, ինչպես նախկինում, Թեհրանի և «վեցյակ»-ի միջև բանակցություններում պահպանվում են էական տարաձայնությունները իրանական միջուկային ծրագրի մոտեցման հարցում: Այս մասին գրում է BBC-ն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ բանակցությունների նպատակը ոչ թե ժամկետի տեղափոխումն է, այլ համապարփակ համաձայնագրի ձեռք բերումը:
Իր հերթին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ միջազգային «վեցյակին» զիջել Արաքի ռեակտորի աշխատանքների սահմանափակման հարցում:
ԱԷՄԳ փորձագետները կարծում են, որ Արաքի ռեակտորը Իրանի կողմից կարող է օգտագործվել հրազենային պլուտոնիում արտադրելու համար: Թեհրանն էլ վստահեցնում է, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:









































