Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը Կուբայի Գուանտանամո բանտից 5 կալանավորների ուղարկել է Վրաստան և Սլովակիա՝ հաղորդում է Miami Herald պարբերականը:
Վրաստան է ուղարկվել 3, իսկ Սլովակիա՝ 2 մարդ: Նրանք ուղևորվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի չվերթներով:
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանն արդեն ընդունել է 3 նախկին կալանավորների, իսկ Սլովակիան՝ 6:
Հինգշաբթի ազատ են արձակվել նաև Եմենի 4 քաղաքացիներ և Թունիսի 1 քաղաքացի՝ 31-48 տարեկան:









































