Երգչուհի Լանա դել Ռեյը Մերիլին Մենսոնի տեսահոլովակի համար նկարահանված կադրերում սեռական բռնության է ենթարկվել: Տեսահոլովակի ռեժիսորը «Հոսթելը» նկարահանած Էլայ Ռոտն է, հաղորդում է Pitchfork-ը:
Տեսանյութը մի շարք մռայլ կադրեր է պարունակում, որտեղ կանացի արյունոտված գլուխը սուզվում է ջրի մեջ, ինչ որ մի խումբ նշում է ինչ որ մեկի ծննդյան տոնը, իսկ մյուսը ընտանեկան երեկույթին կռիվ է սարքում, ինչպես նաև տեսարան, որտեղ երգչուհուն սեռական բռնության են ենթարկում:
Անցած տարի այս նախագծի ռեժիսորը Լարի Քինգին տված հարցազրույցում հայտարարել է, որ ստացված կադրերն այնքան զզվելի են, որ նա դրանք «մեկ տարի փակի տակ է պահել»:
Կադրերը նախատեսված են Մերիլին Մենսոնի No Reflection երգի տեսահոլովակի համար, սակայն վերջնական տարբերակում չեն հայտնվել:









































