ՄԱԿ-ը դիտարկում է Կոնգո հավելյալ սպառազինություն և զորք ուղարկելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ փոխանցում է Associated Press-ը:
Սպառազինության թվում են գիշերային պայմաններում տեսանելիություն ապահովող սարքերը, տեսախցիկներ ունեցող անօդաչու թռչող ապարատները: Ծրագրվում է նաև հավելյալ ուժեր ուղարկել՝ պարեկումն ուժեղացնելու համար:
Նշենք, որ երկրում կառավարական զորքերի և «Մարտի 23-ի շարժում» ապստամբական կազմակերպության միջև պայքար է ընթանում:









































