«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ զարմացած է փաստից, որ իր անունը հայտնվել է տարվա լավագույն մարզիչների հավակնորդների թվում:
«Եթե ուշադրություն դարձնեք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արդյունքներին, կհասկանաք, թե ինչու եմ զարմացած, որ հայտնվել եմ տարվա լավագույն մարզչի հավակնորդների թվում»,- հայտարարել է մասնագետը:
Հիշեցնենք, որ Վան Գալը «Յունայթեդ»-ը գլխավորել է 2014թ. ամռանը, իսկ մինչև այդ համարվում էր Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ «նարնջագույններ»-ը «Մունդիալ-2014»-ում հասան կիսաեզրափակիչ:










































