Արևելյան գործընկերության երկրների ավելի քան 30 սահմանապահներ, հարկային ու մաքսային ծառայությունների աշխատակիցներ մասնակցել են Թբիլիսում թմրանյութերի, մագսանենգ ծխախոտի հայտնաբերման թրեյնինգին` հաղորդում է ITAR-TASS-ը:
Այն իրականացվում էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության սահմանների ինտեգրված կառավարում» ուսումնական ծրագրի շրջանակներում:
Դասերը վարել են Լիտվայի Մաքսային ծառայության ու Լատվիայի հարկային պետական ծառայության միջազգային փորձագետները:
3-օրյա թրեյնինգի նպատակն էր աշխատակիցներին հաղորդել տեղեկություններ ծխախոտային արտադրանքի եվրոպական անօրինական շուկայի ու նկատվող միտումների մասին:








































