Քրեակատարողական կոդեքսում կատարվող փոփոխությունները հույն դատապարտյալների համար ավելի մարդկային պայմաններ կապահովեն, հայտնում է russianathens.gr-ը:
Ներկայումս Հունաստանի քրեական համակարգը «սպասարկում է» 12 500 մարդու, նրանց թիվն անընդհատ աճում է: Նոր կոդեքսը մեղմ պայմաններ կապահովի հատկապես տնտեսական բնույթի հանցանք գործածների համար:
2 շաբաթը մեկ բանտարկյալներին կթույլատրեն հանդիպել իրենց կանանց կամ սիրելիների հետ հատուկ, առանձին «հանգստի սենյակում»:
Այսուհետ կթույլատրվի նաև բանտարկյալների համար տնային ուտելիքներ տանել:
Հանցագործներին նաև թույլ կտան մասնակցել կրթական կամ մասնագիտական ծրագրերին, որոնք կլինեն բանտերի տարածքում:
Պահպանելով բջջային հեռախոսներ օգտագործելու արգելքը՝ քրեակատարողական համակարգը դատապարտյալների համար կբացի համացանցի աշխարհը: Որոշակի ժամերի համացանցի օգտագործումը ոչ միայն բանտարկյալներին հնարավորություն կտա «դուրս գալ» բանտի սահմաններից, այլև կնպաստի հենց քրեակատարողական հիմնարկների աշխատանքի թափանցիկությանը:






































