Բարաք Օբաման մտադիր է ԱՄՆ ֆինանսների նոր նախարար նշանակել Ջեյկոբ Լյուին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները: Նոր կադրային փոփոխության մասին հայտարարությունը նախագահը կարող է անել արդեն հինգշաբթի:
Լյուն այժմ զբաղեցնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նոր պաշտոնում նա փոխարինելու է Թիմոթի Հայթներին, ով դեռևս 2011 թ. ծրագրում էր թողնել պաշտոնը՝ ընտանեկան իրավիճակից ելնելով: Նա մտադրվել էր տեղափոխվել Նյու Յորք, որտեղ սովորում է նրա որդին։ Սակայն այդ ժամանակ Օբաման նրան համոզեց ևս որոշ ժամանակ մնալ պաշտոնում:
Լյուի թեկնածությունը պետք է հաստատվի Սենատի կողմից:









































