Աթենքի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ավստրիացի կին ձյուդոիստ Կլաուդիա Հայլը ինքնասպան է եղել: 29-ամյա մարզուհին իրեն ցած է նետել Վիենա կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքի 6-րդ հարկից: Այս մասի հաղորդվում է ORF հեռուստաալիքի կայքում: Ինքնասպանության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Հայլը ոչ մի գրություն չի թողել:
2009 թվականին մեծ սպորտին հրաժեշտ տված Հայլը վերջին ժամանակներում աշխատել է որպես երիտասարդ ձյուդոիստների մարզիչ: Ավստրիայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Հանս Պոլ Կուչեռայի խոսքերով, Հայլի ինքնասպանությունը լիվին անսպասելի էր բոլորի համար:
Ավստրիացի մարզուհին հանդես է եկել մինչև 63 կգ. քաշային կարգում և երկու անգամ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, երեք անգամ նվաճել է մայրցամաքի բրոնզե մեդալը: 2004 թ. Աթենքի օլիմպիադայում Հայլը նվաճել է արծաթե մեդալը, իսկ 2008 թ. Պեկինում ճանաչվել է 5-րդը:









































