Այսօր Իռլանդիան հրապարակել է ԵՄ-ի Խորհրդում իր նախագահության ծրագիրն առաջիկա կես տարվա համար: Հիմնական նպատակների մեջ են մտնում՝ ԵՄ տնտեսության կայունության ամրապնդումը, աշխատատեղերի թվի ավելացումը:
Արտաքին քաղաքականության առումով Իռլանդիան մտադիր է աջակցել դեմոկրատիայի ամրապնդմանը և ԵՄ անդամ-երկրների հետ համագործակցության խորացմանը, ԵՄ հնարավորությունների ընդլայնմանը հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման բնագավառում:
Նաև հաշվի է առնվում տնտեսական և կոմերցիոն հարաբերությունների կարևորությունը Արևելյան համագործակցության երկրների հետ:








































