ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի կարծիքով` Հրանտ Բագրատյանի` նախագահական ընտրություններինմասնակցելու որոշումը փոքր-ինչ հապշտապ էր: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախկին վարչապետը դեռ ինքնամաքրման կարիք ունի, և մինչև նախագահական ընտրություններ ընկած ժամանակահատվածը դրա համար բավարար չէ.
«Յուրաքանչյուր անհատ, կուսակցության ղեկավար իր քաղաքական ուղին ինքնուրույն է տանում: Այսօր Բագրատյանի առաջադրվելը իր կուսակցության որոշումն էր, և ես այն հարգում եմ: Որպես անհատ` ինքը պետք է գնար այս քայլին, բայց քաղաքական ներկա իրավիճակից ելնելով` մի փոքր ավելի խորը պետք էմտածեր` այդ քայլն անելուց առաջ:
Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի հայտարարությունը պետք է բխեր յուրաքանչյուր կուսակցության տրամադրությունից, բայց եթե մեծամասնությունը ընտրություններին չմասնակցելուորոշում էր կայացրել, իմ կարծիքով` Բագրատյանն այս հարցում պետք է համաձայնեցներ, այսինքն` մասնակցեր ընտրություններին՝ սատարելով այս կամ այն թեկնածուի, ոչ թե ինքն առաջադրվեր. դա ավելի ողջունելի կլիներ ինձ համար»:
Հարցին` կկարողանա՞ արդյոք Բագրատյանը իր շուրջը համախմբել այնպիսի ընտրազանգված, որը նախկին վարչապետի հասցեին մեղադրանքներ չի հնչեցնի, չի մեղադրի կառավարման տարիներին նրա գործած սխալների համար, Մ. Գասպարյանըպատասխանեց. «Երբ 2007-ին Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ վերադարձավ, բավականին քննադատություններ, մեղադրանքներ հնչեցին, որոնքնա հաղթահարեց:Դրանից հետո, չգիտեմ ինչիցելնելով,տարիքային պատճառաբանությամբ ետ կանգնեց:
Այսօր Հրանտ Բագրատյանի քաղաքական ուղին խմոր է, դեռ բավականին ճանապարհ պետք է նա անցնի, անձնական վիրավորանք` չէ, բայց ինքնամաքրման ճանապարհ պետք է անցնի, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ցանկացած մարդ էլիր ղեկավարման տարիներին սխալներ գործել է, և կարծում եմ` այս փուլը Բագրատյանի համար կլինի ինքնամաքրման փուլ. եթե կարողանա ճիշտ ուղով ընթանալ, ապա բավականին առողջ ուժ կձևավորի: Ուղղակի ժամանակն է քիչ՝ չի հասցնի այդ շրջանն անցնել,իսկ հետագայում, կարծում եմ, կկարողանա դա անել:
Բագրատյանը ճիշտ է` շտապեց, բայց դեռ կարող է վերանայել իր որոշումը կամ քայլերն այնպես անել, որ որոշ ուժերի իր շուրջը համախմբի: Իսկ հիմա ես չեմ կարծում, որ նրա քայլերը կոնկրետ ինչ-որ դրական գործողությունների կնպաստեն»:
Խոսելով իր կուսակցության հետագա ճակատագրի մասին և պատասխանելով մեր հարցին` կշարունակե՞ն արդյոք անդամակցել Հայ ազգային կոնգրեսին, թե՞ ոչ, Մանուել Գասպարյանն ասաց. «Մենք մի փոքր սպասողական վիճակում ենք, ոչ միայն մենք, այլև ամբողջ քաղաքական դաշտը:Որդեգրել ենք ժողովրդավարություն, բայց նախկին սովետական ժամանակաշրջանի վատ կողմերը դարձրել ենք ավանդույթ:Հանրապետական կուսակցությունը պարտադրում է խաղի իր կանոնները, որից ելնելով` այսօր քաղաքական մի շարք կուսակցություններ ստիպված չմասնակցեցին ընտրություններին, հետագա անելիքները չտեսնելով՝ փորձեցին իրենց զերծ պահել քաղաքական զարգացումներից: Առայժմ մեր կուսակցության մասին խոսելը վաղ է, մենք դեռ քաղաքական հետագա զարգացումներին ենք սպասում»:











































