Գյումրու «Շիրակ»-ի նորեկ 19-ամյա Դավիթ Մարիկյանը, որը հանդես էր գալիս Գերմանիայում, ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
– Ես ֆուտբոլ սկսել եմ խաղալ դեռեւս 5 տարեկանից: Ծնվել և մինչեւ այժմ բնակվում եմ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում: 1998 թվականից մինչև 2004թ. մարզվել եմ «Մարխ» ֆուտբոլային ակումբում, այնուհետև մոտավորապես երկու տարի եղել եմ «Ֆրայբուրգ»-ի կազմում: 2006-ից 2011թ. խաղացել եմ «Ֆրայբուրգեր»-ում, իսկ արդեն վերջին մեկ տարին խաղում էի «Բոտզինգեր» ֆուտբոլային ակումբում:
– Մինչև «Շիրակ»-ին միանալը ի՞նչ գիտեիր թիմի մասին:
– Ճիշտն ասած՝ ես այդքան էլ լավ տեղյակ չեմ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից: Սակայն պետք է նշեմ, որ ինտերնետով հետևել եմ «Շիրակ»-ի խաղերին:
– Դու փորձարկվել ես Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականում, ի՞նչ կասես Հայաստանի հավաքականների մասին:
– Այո´, ես հրավիրվել եմ Մ19 տարեկանների հավաքական, ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ մակարդկաով էր կազմակերպված, լավ խաղացողներ կան թիմում: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա շատ ուրախ եմ, որ առաջխաղացում է նկատվում, բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են հանդես գալիս մեր հավաքականում: Ես միշտ հետևում եմ նրանց խաղերին:
– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ դու այժմ «Շիրակ»-ում ես:
– Երբ 2011թ. ինձ հրավիրել էին Հայաստան՝ մասնակցելու Մ19 տարեկանների հավաքին, այդ ժամանակ թիմի երկրորդ մարզիչը Վարդան Բիչախչյանն էր: Մենք միասին աշխատել ենք այդ ժամանակ: Եվ գիտենալով իմ մասին, տեսնելով իմ խաղը՝ նա այս տարի հրավիրեց ինձ մասնակցել «Շիրակի» ուսումնամարզական հավաքներին: Հուսով եմ՝ կարդարացնեմ գլխավոր մարզիչի սպասելիքները:
– Թիմակիցներդ ինչպե՞ս ընդունեցին քեզ:
– Շատ լավ, բոլորն էլ շատ ջերմ ընդունեցին ինձ՝ և´ ֆուտբոլիստները, և´ մարզիչները:
– Եվ վերջում, բոլորին կհետաքրքրի, թե որ թմինիս ես երկրպագում, և ո՞վ է քո սիրած ֆուտբոլիստը:
– Ես երկրպագում եմ Մադրիդի «Ռեալ»-ին, իսկ իմ սիրելի ֆուտբոլիստը Քրիշտիանու Ռոնալդուն է:
Լուսանկարը՝ Fcshirak.am








































