Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, կազմակերպությունը հաստատել է ցմահ որակազրկումները, որոնք 41 հարավկորեացի ֆուտբոլիստների նկատմամբ սահմանել են Հարավային Կորեայի մասնագիտական ֆուտբոլային լիգան և Հարավկորեական ֆուտբոլային միությունը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստները պատժվել էին պայմանավորված խաղերին մասնակցելու համար: Այսպիսով՝ մեքենայությունների կազմակերպման մեջ մեղադրված ֆուտբոլիստները չեն կարողանա մասնակցել ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին:
Միևնույն ժամանակ, խաղացողները, ովքեր խոստովանել են իրենց մեղքը, կկարողանան վերսկսել իրենց կարիերան փորձաշրջաններ անցնելուց հետո:






































