Գողերը Կալիֆոռնիայում ներխուժել են Microsoft կորպորացիայի հետազոտությունների և մշակումների կենտրոն և այնտեղից Apple ընկերության արտադրանք գողացել: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Ոստիկանության տվյալներով՝ գողացվել է 3000 դոլար ընդհանուր արժեքով 5 iPad պլանշետային համակարգիչներ: Գողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին: Ժամկետը չի հստակեցվում:
Միջադեպի մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ Microsoft-ի աշխատակիցները տոներից հետո աշխատանքի են վերադարձել: Այն բաժնում, որտեղից տեղի է ունեցել գողությունը, Apple-ի արտադրանքների համար մշակվում են ծրագրային փաթեթներ:








































