Սիրիայում առատ ձյուն է տեղում: Ինչպես հաղորդում է Interfax-ը, վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, Դամասկոսի շուրջ՝ գյուղական շրջաններում, ձյան շերտի հաստությունը հասել է մեկ մետրի, մյուս շրջաններում՝ 12-15 սանտիմետրի:
Ձյան տեղումներն ուղեկցվում են ջերմաստիճանի նվազմամբ:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ձյան տեղումները կշարունակվեն երկրի լեռնային և արևելյան շրջաններում: Ծովափնյա շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ:









































