Մոլորակի ամեաարագ մարդը՝ ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը, բացահայտել է իր խելահեղ արագության գաղտնիքը: Պարզվում է՝ մարզիկի համար խթան է հանդիսանում իր նախկին ընկերուհու՝ Մեգան Էդվարդսի հետույքը:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի 100մ արագավազքի մեկնարկից առաջ Մեգանը Բոլտին ուղարկել էր իր մարմնի այդ հատվածի լուսանկարը, որի վրա կար գրություն. «Երբ հատես եզրափակիչ ժապավենը, մտածիր իմ մասին»:
Բոլտը 100մ-ն անցավ 9.63 վայրկյանում և նվաճեց Օլիմպիական ոսկին: Նա հաղթող ճանաչվեց նաև 200մ արագավազքում: Իսկ 4×100մ մրցումից առաջ Բոլտը Մեգնին խնդրել է իրեն ուղարկել նոր լուսանկար, որից հետո ճամայկացիները Բոլտի օգնությամբ համաշխարհային ռեկորդ սահմանեցին: Թե ինչ է պատկերված եղել լուսանկարում, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ վերջերս Բոլտը բաժանվեց Մեգանից…









































