ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ Նվագախմբի և Երգչախմբի հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից մոտավորապես 150, 000 ԱՄՆ դոլար հատկացվել է տեղի գործող հայկական զանազան վարժարաններին, մշակութային և հասարակական ծրագրերին, ուսուցիչներին և անհատներին, որոնք Այբ Բեն Գիմ, մշակույթ և երգ-երաժշտություն են ճամփել տարիներ շարունակ:
ԳՈՀԱՐ-ն, անսալով իր տարիների սկզբունքին և հավատալով, որ հայությունը պիտի շարունակի գոյատևել իր մշակույթով, մեկ անգամ ևս իր համերգներից գոյացած ընդհանուր գումարը նվիրել Հայ ինքնության պահպանման և գոյատևման ճիգերին:
ԳՈՀԱՐ-ն, անդրադառնալով նաև Սիրիայի մեջ տիրող ճգնաժամին, այս տոնական օրերին հարավամերիկյան համերգային շրջագայությունից զգալի գումար` 50, 000 ԱՄն դոլար, նվիրում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, որպեսզի շարունակեն իրենց տարիների հայապահպանման երթը այս տագնապալի օրերին:
ԳՈՀԱՐ-ը կշարունակի իր նվիրաբերումը Հայ ազգային արժեքների պահպանմանը:












































