Վերջերս ռուսական անձնագիր ստացած ֆրանսիացի կինոդերասան Ժերար Դեպարդիեն կդառնա Մոնտենեցրոյի մշակույթի դեսպանը աշխարհում,- հաղորդել է դերասանը վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ բանակցություններից հետո:
«Մոնտենեգրոն փոքրիկ երկիր է, սակայն մեծ նշանակություն ունի Եվրոպայի համար, քանի որ ունի մեծ մշակութային պոնտենցիալ, հարուստ պատմությունը և գեղեցիկ բնություն»,- ընդգծել է Դեպարդիեն մամլո ասուլիս ժամանակ: Նա նաև պատմել է, որ մտածում է այդ բալկանյան պետությունում ֆիլմեր նկարահանելու հավանականության մասին:
Հարցին՝ չի՞ պատրաստվում Մոնտենեգրոյի անձնագիր ստանալ, Դեպարդիեն պատասխանել է, որ չի զբաղվում անձնագրեր հավաքելով:
«Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ, բայց ինձ բախտ է վիճակվել ռուսական անձնագիր ստանալ: Եթե չեռնոգորյանն էլ ստանամ, միևնույն է, ֆրանսիականը կպահպանեմ»,- դերասանի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը:











































