La Stampa-ի տեղեկացմամբ` «Յուվենթուս»-ը պաշտոնական առաջարկ է կատարել «Շանհայ Շենհուա»-ի հարձակվող Դիդյե Դրոգբային:
Ուրինյոն ակումբը պատրաստ է մինչև 2014 թվականը նախատեսված պայմանագիր կնքել Դրոգբայի հետ: Համաձայնագրի ստորագրման դեպքում ֆուտբոլիստը 1.5 տարվա ընթացքում կստանա 6 մլն եվրո աշխատավարձ:
«Յուվենթուս»-ի պահանջների մեջ է մտնում այն, որ Դրոգբան պետք է լուծարի «Շանհայ Շենհուա»-ի հետ կնքած պայմանագիրը և ակումբ տեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով:









































