Wednesday, 10 06 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հույս ունեմ, որ այս իշխանությունները, ի վերջո, կգրեն այդ հրաժարականը»

– Տիկին Թադևոսյան, մարտի 23-ին Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց՝ «սկսել համազգային նախապատրաստություն ապրիլի 8-ի հանրահավաքին և հանդես գալ այդ օրվա հանրահավաքի անելիքների վերաբերյալ առաջարկներով»: Ինչպե՞ս եք պատկերացնում Կոնգրեսի քայլերը ապրիլի 8-ի հանրահավաքից հետո:


– Եթե մենք վերլուծենք նախորդ երկու հանրահավաքներում մեր գործելաոճը` պետք է ամրագրենք մի շատ կարևոր նվաճում, համաձայն որի` հանրահավաքը վերածվել է ժողովրդի ֆորումի, որտեղ ժողովուրդն է որոշում կայացնում, թե ինչ անել: Ինչ անել` ներքին սոցիալական խնդիրները լուծելու, ներքաղաքական հարցերի լուծում ստանալու ուղղությամբ, խոսքը քաղբանտարկյալների մասին է, մարտի 1-ի հանցագործությունների հեղինակներին պատժելու մասին է և 15 կետերից առանձնացված այն երեք կետերի մասին է, որոնք մեզ համար այսօր օրակարգային են: Այդ խնդիրների լուծմամբ էլ մենք մեր հետագա անելիքները որոշակիացնելու հնարավորություն կունենանք: Ինչ վերաբերում է առաջարկներին, ապա դրանք արվեցին կուսակցությունների կողմից քաղխորհրդի նիստում: Մենք` քաղաքական ուժերս, կուսակցություններս, ստացել ենք մեր հասարակության առաջարկները և քննարկել ենք դրանք քաղխորհրդի նիստում:


– Հայ ազգային կոնգրեսի համար առաջնային է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: Եթե առաջիկայում ազատ չարձակվեն քաղբանտարկյալները` որո՞նք են լինելու Կոնգրեսի քայլերը:


– Կարծում եմ` այս հարցը պետք է դրվի ապրիլի 8-ի հանրահավաքի քննարկմանը, և ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թե ինչպես վարվել: Ինչպես կորոշի ժողովուրդը` այնպես էլ մենք կառաջնորդվենք, որպեսզի իշխանությունները այդ հարցն անհապաղ լուծեն, քանի որ քաղբանտարկյալների խնդիրն ուղղակի անպատվություն է, ամոթ է մեր հասարակության, ամոթ է մեր պետության համար, ուստի կարծում եմ, որ ժողովրդի ճնշմամբ և Հայ ազգային կոնգրեսի քաղաքական ուժերի առաջնորդությամբ պետք է այդ խնդիրը անհապաղ լուծում ստանա:


– Իշխանությունները բոլոր ընտրություններից առաջ ստեղծել են կեղծ ընդդիմադիր ուժեր, որոնց քննադատության հիմնական թիրախը իրական ընդդիմությունն է եղել: Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ իշխանությունները շարժվեն նույն սցենարով, ավելին` մեր հասարակությունը կարո՞ղ է կրկին խաբվել:


– Կեղծ ուժերը ունեն մի հետաքրքիր ֆենոմեն` նրանք արագ բացահայտվում են և արագ քաղաքական դաշտից դուրս մղվում, մենք դրա բազմաթիվ օրինակներն ունենք և այդ օրինակներին այլևս չանդրադառնանք, որովհետև դրանք տհաճ պատմություններ են: Իսկ հարցին` կա՞ն հնարավորություններ, իհարկե իշխանությունները անընդհատ պետք է փորձեն պառակտել միասնական ընդդիմությանը: Եվ այն ուժերը, որոնք ընդառաջ կգան իշխանությունների կողմից կազմակերպվող այդ հարամ գործին` ուրեմն թող գնան… Առաջինը կխաբվեն այդ քաղաքական ուժերը, հետո միայն` հասարակությունը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ և յուրաքանչյուր անձ ինքն է որոշում` պայքարի որ ճանապարհը ընտրի: Եթե քաղաքական ուժերը խաբելով և խաբվելով պետք է առաջնորդվեն` դա երկար չի կարող շարունակվել, նրանք արագ կբացահայտվեն և արագ էլ քաղաքական դաշտից կհեռացվեն:


– Իսկ հասարակական գործո՞նը… Արաբական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները վկայեցին, որ հասարակությունների համբերությունը անսպառ չէ: Այսօր մեր երկրում ստեղծված սոցիալական իրավիճակը ծայրաստիճան լարված է, Կոնգրեսը քննարկումներում հաշվի առնո՞ւմ է այս գործոնը:

– Նախ` արաբական երկրների ընդվզումները կարծես ցուցադրական հեղափոխություն էին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվում էր, թե ինչպես կարող է ժողովուրդը դուրս գալ բռնապետության դեմ և հաղթանակել: Այդ առումով դա ցուցադրական էր, այդ ալիքը մեզ մոտ ունեցավ այն ազդեցությունը, որ մարդիկ, հատկապես հասարակության այն հատված, ովքեր ընդհանրապես պասսիվ են քաղաքական պայքարից, ոգեշնչվեցին, և դրա արդյունքը եղավ այն, որ մեր վերջին երկու հանրահավաքներն ավելի բազմամարդ էին: Դա էր արաբական հեղափոխությունների գլխավոր ազդեցությունը: Բայց իրականում Հայաստանում սոցիալական դժգոհությունները, տնտեսական իրավիճակը վաղուց է վատթարագույն, իսկ քաղաքական պայքարը արդեն երեք տարի է, ինչ ընթանում է: Եվ մեր քաղաքական պայքարի արժանիքն այն է, որ մենք չենք ուզում ամեն ինչ կործանել և այդ կործանվածի վրա կառուցել, մենք ուզում ենք էվոլյուցիոն ճանապարհով իշխանությունն անցնի նոր, կազմակերպված, ժողովրդի կողմից ընտրված ուժին, և դրանից հետո բարեփոխումները կլինեն ավելի տեսանելի ու արժանահավատ: Չի կարելի քանդել ձեռք բերածը, մենք քրիստոնյա ենք, իշխանափոխության ավելի հասկանալի, ըմբռնելի և ավելի բարոյական ուղի պետք է գտնել: Այստեղ կարևորում եմ նաև գործող իշխանությունների պատասխանատվությունը. ինչքան կարելի է չսիրել հայրենիքը, որ այն տանես կործանման ճանապարհով: Հույս ունեմ, որ այս իշխանությունները, ի վերջո, կգրեն այդ հրաժարականը և շատ շուտով կգրեն, հակառակ դեպքում նրանց հեռացնելը շատ ծանր կնստի ոչ միայն մեր տնտեսական զարգացման վրա, այլև ամբողջ աշխարհում մեր քաղաքական վարկանիշի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում