Ադրբեջանական 1news.az գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 10-ին Ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ Տերտերի շրջանում, կանցկացվի ԵԱՀԿ հերթական մոնիտորինգ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները՝ հայկական կողմում Ժիրի Աբերլեն և Խրիստո Խրիստովը, ադրբեջանական կողմում՝ Ուիլյամ Պրարոյը և Եվգենի Շարովը:











































