ԱՄՆ-ում հարսանեկան արարողությունը, բարեբախտաբար, ողբերգությամբ չի ավարտվել: Սիրահար զույգը հազիվ է հասցրել մոտ 500 մետր բարձրության վրա հավատարմության երդում տալ, երբ հանկարծ նրանց օդապարիկն արագընթաց անկում է սկսել: Այն ընկել է Սան Դիեգոյի տներից մեկի բակը: Այս մասի հայտնում է Vesti-ն:
Փեսացուն, հարսնացուն և օդապարիկում գտնված ևս 11 մարդիկ վնասվածքներ են ստացել: Հյուրերից մեկը ողնաշարի կոտրվածքով հոսպիտալացվել է:
Ոստիկանությունը փորձում է պարզել օդապարիկի անկման պատճառները: Միջադեպը տխրեցրել է սիրահարներին: Նրանք կարծում են, թե այդ վթարը վատ նշան է, որը նշանակում է՝ իրենց միությանը վիճակված չէ երջանիկ լինել:









































