ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունվարի 22-ին ելույթ կունենա ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումներին` նվիրված արևելալիբիական Բենղազիի ողբերգությանը: Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերով հաղորդել է Սենատի միջազգային կոմիտեի անդամ, հանրապետական Բոբ Կորկերը:
Չարագործները 2012թ.-ի սեպտեմբերի 11-ին հրաձգության են ենթարկել Բենղազիում ԱՄՆ դեսպանատունը: Հարձակման ժամանակ զոհվել էին ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը, դեսպանատան աշխատակիցը և նախկին երկու հատուկջոկատայիններ:
Քլինթոնի ելույթը նախատեսված էր դեկտեմբերի 20-ին, սակայն նրա հիվանդության պատճառով այն հետաձգվեց: Պետդեպարտամենտը ընդգծել է, որ պետքարտուղարը ցանկանում է իր տեղեկություններով կիսվել սենատորների հետ:
Նախօրեին Քլինթոնը աշխատանքի է դուրս եկել:






































