Եվրադատարանն Իտալիային դատապարտել է 100 հազար եվրո տուգանք վճարել՝ կալանավորներին նեղ բանտախցերում պահելու համար, գրում է Associated Press-ը:
Դատարանը վճռել է, որ որոշ բանտերում պայմաններն անթույլատրելի են և խախտում են մարդու իրավունքները:
Այսպիսով՝ Ստրասբուրգի դատարանը բավարարեց 2009թ. 2 իտալական բանտերի դեմ ուղղված հայցը: 7 տղամարդ մատնանշում էին, որ իրենց պահում էին 9քմ տարածք ունեցող խցում, և յուրաքանչյուր բանտախցում 3 հոգի էին: Նրանք նաև նշել են, որ բանտում խնդիրներ են եղել էլեկտրականության և տաք ջրի հետ կապված:







































