Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Էներիկե Կապրիլեսը երկրի Գերագույն դատարանից պարզաբանումներ է խնդրում, թե ինչ միջոցներ են նախատեսվում ձեռնարել, եթե վերընտրված նախագահ Ուգո Չավեսը չկարողանա մասնակցել հունվարի 10-ի երդմնակալության արարողությանը։
Ըստ Կապրիլեսի՝ երկրում տիրում են սահմանադրական ընդհարումներ, հայտնի չէ, թե նման անորոշ իրավիճակը ինչպիսի լուծում կստանա։
Վենեսուելական Կոնֆերանսի ղեկավար, կաթոլիկ եպիսկոպոս Դիեգո Պադրոնը հայտարարել է, որ ըստ համապատասխան օրենքի՝ Չավեսը պարտավոր է մասնակցել հունվարի 10-ի պաշտոնական արարողությանը։
Չավեսը դեռևս բուժվում է Կուբայում։ Երկրի գլխավոր դատախազ Ֆլորեսն ավելի վաղ հայտարարել էր, որ երդմնակալության օրը կարող է հետաձգվել։
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուոն հայտարարել է, որ Չավեսի վեցամյա պաշտոնավարման ժամկետը ինքնաբերաբար կարող է սկսվել, նույնիսկ եթե վերընտրված նախագահը չկարողանա մասնակցել երդմնակալության արարողությանը։










































