ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար է խոստացել «Հարթումա» բանտից փախուստի դիմած երկու հանցագործներին հայտնաբերելու համար: Նրանք 2008 թ. սպանել են ԱՄՆ-ի դիվանագետ Ջոն Գրենվիլլին և նրա վարորդին:
Յուրաքանչյուր հանցագործին հայտնաբերելու համար խոստացվել է 5 միլիոն դոլար: Մահապատժի ենթարկված Աբդելբասիտ Ալխայա Ալհասան Հայ Համադին և Մուհամմեդ Մակավի Իբրահիմ Մուհամմեդին 2010 թ. կարողացել էին բանտից փախչել կոյուղու համակարգով: Նրանցից մեկին ավելի ուշ հաջողվել էր ձերբակալել: Ինչպես նշվում է, հանցագործները երկար ժամանակ թաքնվում են Սոմալիում:
ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աշխատակից 33-ամյա Ջոն Գրենվիլը և նրա սուդանցի վարորդը սպանվել էին 2008 թ. հունվարի 1-ին: Դրա համար Սուդանի դատարանը 2009 թ. հունիսին չորս սուդանցիների կախաղանի միջոցով մահապատժի էր դատապարտել:








































