Երեքշաբթի օրը Պակիստանը հերքել է հնդկական իշխանությունների մեղադրանքները։ Երկու պետությունների միջև վիճելի Քաշմիր նահանգում հնդկական բանակի պահակակետի վրա հարձակում է իրականացվել, որի արդյունքում զոհվել է երկու հնդկաստանցի զինվոր։ Հնդկաստանը հարձակումը վերագրել է Պակիստանին, հաղորդում է Reuters-ը։
Անցած կիրակի Պակիստանը հայտարարել էր, որ Քաշմիրում հնդկաստանցի զինվորները, խատելով իրենց սահմանը, հարձակվել են պահակակետի վրա, որի արդյունքում մեկ զինծառայող է զոհվել, մեկը ծանր վիրավորվել է։ Այս միջադեպի հետ կապված Հնդկաստանը հայտարարել է, որ իր զինվորները կրակ են բացել ինքնապաշտպանական նկատառումներով, երբ Հնդկաստանի պակիստանյան կողմը ականանետային հարձակումներ է իրագործել Հնդկաստանի վրա։
Բրիտանական Հնդկաստանը 1947 թվականին բաժանվել է Հնդկաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության։ Երկու պետությունների միջև բախումները շարունակվում են մինչև այսօր, ամենախոշորները եղել են 1947-48, 1965 և 1971թթ.։
Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է ահաբեկչություն հովանավորելու մեջ Ջամու և Քաշմիր նահանգներում։ 2008-ի Մունբայի ահաբեկչությանը մասնակից լինելու համար Դելին մեղադրել է պակիստանյան հատուկ ծառայություններին։










































