«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Նեմանյա Վիդիչը կարծիք է հայտնել, թե ապագայում ով կկարողանա զբաղեցնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Դժվար է ասել՝ ով կկարողանա փոխարինել Ֆերգյուսոնին: Մեր ակումբը, կարելի է ասել, կառուցված է կայունության վրա, մի քանի խաղացողներ արդեն մոտ մեկ տասնյակ տարի խաղում են սըր Ալեքսի ղեկավարությամբ:
Ներկա պահին մենք չենք էլ մտածում այն մասին, թե ով կփոխարինի նրան: Սըր Ալեքսի մոտ ամեն ինչ կարգին է:
Ինչ վերաբերվում է ինձ, ես կուզենայի մի օր մարզիչ դառնալ, քանի որ այդ ոլորտը ինձ հետաքրքրում է: Բայց ամեն ինչ դեռ կարող է փոխվել», – ասել է Վիդիչը:









































