Թունիսում գտնվող Alesco կազմակերպության գլխավոր գրասենյակը հայտարարել է, որ արաբների մեջ գրագիտությունը հասանելի է բնակչության 72.9 տոկոսին, իսկ բնակիչների 21.7 տոկոսը անգրագետ է: Այս մասին հաղորդում է արաբական Maktoob գործակալությունը:
Alesco-նշում է, որ արաբական աշխարհում կանանց 60 տոկոսն անգրագետ է, ինչպես նաև 2011թ. դրությամբ 6.188 մլն դպրոցահասակ արաբ երեխաներ չեն ստանում համապատասխան կրթություն:
Երկրից կախված՝ 7-20 տոկոսն ուսումն ընդհատում է տարրական դասարաններում:
Alesco-ն կարծում է, որ այս հարցին բավարար ուշադրություն չի դարձվում, սակայն այդ ոլորտում անհրաժեշտ են խոշոր բարեփոխումներ, ինչի համար էլ մեծ քաղաքական կամք է հարկավոր:








































