Ըստ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էկի Բեսելիայի հայտարարության՝ համաներման վերաբերյալ օրենքի տակ նախագահի ստորագրության բացակայությունը չի կարող խանգարել դրա ուժի մեջ մտնելուն, գրում է Apsny-ին:
Նրա խոսքերով՝ հունվարի 11-ին լրանում է Սահակաշվիլիի՝ փաստաթղթի տակ ստորագրելու ժամկետը: Եթե նա հրաժարվի ստորագրելուց, ապա փաստաթղթի տակ իր ստորագրությունը կդնի խորհրդարանի խոսնակը:
«Եթե հնարավոր է, օրինագիծը կհրատարակվի հենց նույն օրը: Առաջին հերթին կազատվեն քաղբանտարկյալները: Այնուհետև կքննարկվեն քաղաքական փախստականների գործերը»,- նշել է Բեսելիան:







































