Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանն իր անմեղությունն ապացուցելու համար պատրաստ էր իջեցնել տաբատը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Վարագյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա արթիկցի, նախկին ոստիկան Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց  դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:

Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:

Դրանով չբավարարվելով՝ Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այդքանից հետո Էդգար Վարագյանը անչափահաս աղջկան էլ է հանել մեքենայի բեռնախցից, մորն ու դստերը թողել է դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանին առաջադրված մեղադրանքների ցանկը երկար է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրող դատախազը միջնորդել է Վարագյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 18 տարի ազատազրկման:

Արդեն 3-րդ դատական նիստն է՝ ամբաստանյալ Էդգար Վարագյանը պաշտպանական ճառ է ասում:

Այս դատական նիստին ևս Վարագյանը հայտարարեց. «Ինձ բոլորը ճանաչում են, բոլորը գիտեն, նման արարքների ես ընդունակ չեմ»:

Նախագահողը երբեմն ընդհատում էր ամբաստանյալի ելույթը, բացատրում, որ նա չի կարող դատարանում չհետազոտված ապացույցներ ներկայացնել իր ճառում:

Վարագյանն ընդդիմանում էր. «Չեք ուզում բոլորին պարզ դառնա իրականությունը»:

Ապա խորհուրդ տվեց դատավորին. «Ձեր ազատ ժամանակը տրամադրեք տուժողի նախաքննական ցուցմունքները կարդալուն»:

Վարագյանն ասաց, թե իր տանը հայտնաբերված՝ պատիճավոր պղպեղի լուծամզվածքի բալոնից եթե ինքը փչեր տուժողների աչքերին, նրանք կկուրանային, խելքները գլուխները չէր գա, լվացվելուց այդ նյութը չէր անցնի:

Ամբաստանյալը պնդեց, թե տուժողը «շառ» է արել իրեն, որ իրենից գումարներ վերցնի ու վճարի քաղաքացիական գործով իր դեմ կայացված վճռով որոշված գումարը: Տուժողն իրեն զրպարտել է, տուժողի նկարագրած հանցագործը իր հակապատկերն է. «Ես կապույտ աչքեր, շեկ մազեր չունեմ, դեղին ատամներ չունեմ, իմ քիթը կլոր չէ, սլացիկ քիթ է…»:

Անվերջ կրկնություններով ու հռետորական հարցերով խճողված պաշտպանական ճառի ավարտական մասում ամբաստանյալ Վարագյանը դատավորին կոչ արեց. «Թողնում եմ ձեր խղճին… Դատավճիռ կայացնելիս ձեր սեղանին ունեցեք ձեր երեխաների լուսանկարները, մտաբերեք ձեր երեխաների աչքերը, նոր իմ վերաբերյալ դատավճիռ կայացրեք»:

Իր պաշտպանական ելույթի ավարտական ակորդը Վարագյանը ակնհայտ հաճույքով «հնչեցրեց»: Նա մի արագ շարժումով մերկացրեց բրդոտ կուրծքը, ձեռքը տարավ, որ շալվարն էլ իջեցնի, որպեսզի ապացուցի, թե ինքը չէ հանցագործը, որովհետև իր մարմինը, նաև՝ սեռական օրգանի հատվածը սափրված չէ: Իհարկե, ամբաստանյալն անտեսեց, որ կատարված հանցագործությունից հետո անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, ու այն ժամանակ սափրած ցանկացած մարմնի վրա արդեն խիտ «բուսականություն» կարող էր լինել: Մազածածկույթի սափրած լինել-չլինելը ժամանակի ընթացքում «կորցնում է» ապացուցողական դերը…

«Ձեզ կոռեկտ պահեք»,- զայրացավ նախագահող դատավորը: Երիտասարդ լրագրողուհիներն իրենց վատ զգացին:

Ուղեկցողներն ու կարգադրիչները ամբաստանյալի «մատուցած» անակնկալից ոչ անմիջապես ուշքի եկան և փոքր-ինչ ուշացումով շրջապատեցին նրան՝թույլ չտալով, որ շալվարն իջեցնի դատարանի դահլիճում:

Նախագահող դատավորը ամբաստանյալի վերջին հորդորները լսեց ու հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում