Վիետնամում դատական գործընթաց է սկսվել 14 ակտիվիստի նկատմամբ, որոնք մեղադրվում են երկրում հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատախազը պնդում է, որ մեղադրյալները համագործակցել են ԱՄՆ ներգաղթյալների խմբի՝ «Վյետ Տանի» հետ, որին Վիետնամի իշխանություններն անվանում են ահաբեկչական կազմակերպություն:
Դատապարտյալների մեծ մասը կաթոլիկներ են, որոնք ձերբակալվել են 2011թ. «Վյետ Տանի» սեմինարներին հաճախելու ու հակաչինական ցույցերին մասնակցելու մեղադրանքով:
Արևմտյան երկրները Վիետնամին մեղադրում են ընդդիմության նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու մեջ:









































