Վրաստանի Մցխեթի-Մթիանեթիի շրջանի Խադա կիրճում ձյան առատ տեղումների պատճառով 18 գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից: Այս մասին հայտնում է GHN գործակալությունը:
Տեղի իշխանությունների վկայություններով՝ շարունակվող տեղումների պատճառով տեխնիկան դեռևս չի կարողանում մաքրել ճանապարհները:
Իրադրությունը բարդացնում է նաև մի քանի օր առաջ վնասված խողովակաշարը, որը բնական գազ է մատակարում, ինչի հետևանքով բնակչությունը ջեռուցման խնդիրների առջև է կանգնել:
Շրջանում ձյան ծածկույթի հաստությունը հասնում է 1 մետրի:












































