ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի առողջական վիճակը լավ է: Վերջինս արդեն 6 շաբաթ գտնվում է ամերիկյան Հյուսթոն քաղաքի (Տեխաս նահանգ) հիվանդանոցում: Սակայն բժիշկները դեռ չեն պատրաստվում նրան տուն թողնել` հայտնել է Սպիտակ տան նախկին ղեկավարի ընտանիքի ներկայացուցիչ Ջիմ Մակգրասը:
«Ջորջ Բուշի դուրսգրման օրը դեռ նշանակված չէ: Այդուհանդերձ, նա ու իր ընտանիքը շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր նրան արագ ապաքինում են բարեմաղթել»,- ITAR-TASS-ի փոխանցմամբ` հայտարարել է Մակգրասը:
Նրա խոսքով՝ անցած հանգստյան օրերին ԱՄՆ նախկին նախագահը մեծ հաճույքով հեռուստացույցով դիտել է ամերիկյան ֆուտբոլի խաղը:
89-ամյա Բուշ ավագը հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին` բրոնխիտը բուժելու նպատակով:
Բուշը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու ստիպված է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով:
Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ 41-րդ նախագահն է, ով պաշտոնավարել է 1989-1993թթ.:









































