ԱՄՆ-ի խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of America-ն, 10.3 միլիարդ դոլար կհատկացնի Fannie Mae հիփոթեքային գործակալությանը,- հաղորդում է ITAR-TASS-ը:
Ըստ ձեռք բերված համաձայնության՝ Bank of America-ն 3.55 միլիարդ դոլարը կվճարի կանխիկ և Fannie Mae գործակալությունից կգնի շուրջ 30 հազար «խնդրահարույց» հիփոթեքային վարկեր 6.75 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:
2012 թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Bank of America-ի՝ մեղադրելով վերջինիս հիփոթեքային վարկերի հետ կապված խարդախությունների մեջ: Հայցի համաձայն՝ Countrywide financial ընկերությունը, որը մինչ ֆինանսական ճգնաժամը խոշորագույն վարկատուներից մեկն էր անշարժ գույքի ամերիկյան շուկայում, 2007 թ. զանգվածային սկզբունքով սկսել է վարկեր տրամադրել՝ անշարժ գույք գնելու համար: Դրա հետ մեկտեղ ընկերությունը չի ստուգել, թե արդյոք փոխառուները կարո՞ղ են վճարումներ կատարել դրանցով:
Այնուհետև, ինչպես նշում է դատախազությունը, հազարավոր նման վարկեր վերավաճառվել են ԱՄՆ-ի կառավարության հետ փոխկապակցված հիփոթեքային ընկերություններին՝ Fannie Mae-ն և Freddie Mac-ին:
Դատախազության տվյալների համաձայն՝ Countrywide financial-ի ղեկավարությունն իմացել է տեղ գտած խախտումների մասին: «Տոքսիկային» հիթոթեքային վարկերի վաճառքը շարունակվել է նաև 2009 թ. այն բանից հետո, երբ Bank of America-ն ձեռք է բերում Countrywide financial ընկերությունը:









































