Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ ուրախ է տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու համար:
Հիշեցնենք, որ աշխարհի ընտրանու կազմում տեղ են գտել խաղացողներ, ովքեր հանդես են գալիս իսպանական Պրիմիերայում: 5 ֆուտբոլիստները ներկայացնում են «արքայական ակումբ»-ը, 5-ը՝ «Բարսելոնա»-ն, իսկ 1-ը՝ «Ատլետիկո»-ն: «Ռեալ»-ի կազմից թիմում ընդգրկվել են Կասիլյասը, պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Մարսելո Ժունիորը, կիսապաշտպան Խաբի Ալոնսոն և հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
««Մադրիդիզմ»-ը կարող է հպարտանալ աշխարհի հավաքականով: Ուրախ եմ այդ թիմում ընդգրկվելու համար: Ինձ գոհացնում է այն փաստը, որ հավաքականում ընդգրկվել են իմ 4 թիմակիցները»,- նշել է դարպասապահը:







































