«Առաջին լրատվականի» հետ զրույցում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերքեց բոլոր խոսակցություններն այն մասին, որ ինքը հավակնում է դառնալ Հայաստանի վարչապետ:
«Ես քաղաքական գործիչ չեմ, ես ուղղակի քաղաքային տնտեսության այսօրվա կառավարիչն եմ: Եվ հետևաբար քաղաքական կյանքում ինձ չեմ տեսնում»,-մեր հարցին պատասխանեց Կարեն Կարապետյանը:
Իր աշխատանքում ամենադժվար խնդիրը, ըստ քաղաքապետի, թիմին մոտիվացնելն է: Այս արդյունքին հասնելու համար Կարապետյանը կարծում է. «Աշխատողները պիտի լեգալ կախում ունենան վերջնական արդյունքից»: