Պերուի Պուկալպա քաղաքի մոտակայքում (երկրի մայրաքաղաք Լիմայից 500 կմ հեռավորության վրա) վթարի է ենթարկվել մասնավոր ավիաընկերության պատկանող ուղղաթիռ, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Տրանսպորտային միջոցը պատկանել է Columbia Helicopters ավիաընկերությանը:
Ուղղաթիռում գտնվել են նավթի որոնմամբ զբաղվող ընկերության աշխատակիցներ: Զոհվածների ինքնությունը պարզվում է:
Ինչպես հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին, ուղղաթիռը երկու մասի է բաժանվել դեռևս օդում: Մի քանի ուղևորներ պարաշյուտով դուրս են թռել ուղղաթիռից:
Առկա տեղեկատվության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել թռիչքից վեց րոպես հետո:






































