Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել ամուսիններին, ովքեր տանը շուրջ 300 տնային կենդանի էին պահում: Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ կենդանիները գտնվել են «սարսափելի վիճակում», բացի այդ՝ ազատորեն սնվել են մեկը մյուսով` տեղեկացնում է RBK-ն:
Ինչպես հատնում է EFE գործակալությունը, ոստիկանություն են դիմել անձամբ իրենք` կենդանապահները: 26-ամյա ու 28-ամյա ծնողները պարզել են, որ չեն կարողանում գտնել իրենց 16-ամսյա երեխային:
Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, հայտնաբերել են զույգի ծանոթներից մեկի գրությունը, որով վերջինս տեղեկացրել է, որ երեխային ժամանակավորապես տարել է իր մոտ, քանի որ չի կարողացել քնից արթնացնել ծնողներին: Ոստիկանները ծնողներին հայտնաբերել էին հարբած վիճակում:
Ներկայում երիտասարդները ձերբակալված են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու երեխաների հետ վատ վարվելու պատճառով:
Կատարվում է հետաքննություն:
Ամուսիններն իրենց տանն ու բակում պահել են առնետների, օձերի, թռչունների, ճագարների ու մողեսների:











































