Այսօր երկուշաբթի հունվարի 7-ին, կեսօրվա ժամը 1:30-ին Glendale-ի ոստիկանությունը ահազանգ է ստացել Գլենոքս և Բրանդ բուլվարդի մոտակայքում հնչած կրակոցների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Amga.tv-ն՝ ժամանելով վերոնշյալ վայրը ոստիկանները մի տղամարդու են հայտնաբերել հրազենային վնասվածքներով, այն համալիրում որտեղ բժշկական և ատամնաբուժական գրասենյակներ են տեղակայված։
Տուժողը եղել է գիտակից վիճակում և ի վիճակի է եղել տեղեկություններ հաղորդել կասկածյալի վերաբերյալ։
Ոստիկանները շատ արագ կարողացել են բացահայտել կասկածյալի գտնվելու վայրը և հետապնդել նրան։ Սան Ֆերնանդո պողոտայի հարևանությամբ, Ջասթըն և Ռոսդեյլ պողոտաների մոտակայքում զինված տղամարդը վթարի է ենթարկվել։
Կասկածյալը ձերբակալվել է կատարվում է նախաքննություն։ Տուժողին տեղափոխել են հիվանդանոց նրա առողջական վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։









































