Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը նշել է, որ ակումբը տրանսֆերային ճիշտ քաղաքականություն է վարում: Հիշեցնենք` Գերմանիայում կարծիքներ են շրջանառվում, որ դորտմունդյան ակումբի անհաջողություններն ընթացիկ մրցաշրջանում կապված են համապատասխան մակարդակի ֆուտբոլիստների բացակայության հետ:
«Հզոր ֆուտբոլիստների բացակայության հարցը հանվում է, եթե ուշադրություն ես դարձնում Չեմպիոնների Լիգայի մեր խմբի մրցաշարային աղյուսակին: Նպատակահարմար չէր լինի չվստահել մեր թիմին: Մենք տարբերություն չենք դնում նորեկների և երկար տարիներ այստեղ հանդես եկող ֆուտբոլիստների միջև: Այդ հարցին ընդհանուր մոտեցում ենք ցուցադրում: Իսկ «Բորուսիա»-ի հնարավորություններին կասկածողները թող դիտեն Չեմպիոնների Լիգա»,- Bild-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:
Հիշեցնենք` Բունդելիգայի 11 տուրերի արդյունքում «Բորուսիա»-ն 10 միավոր է վաստակել և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Չեմպիոնների Լիգայում Յուրգեն Կլոպի սաները գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը:










































