Վենեսուելայի կաթոլիկ եկեղեցին անթույլատրելի է համարում նախագահ Ուգո Չավեսի իշխանության ղեկին մնալ թույլ տալն այն դեպքում, եթե նա խախտում է երկրում գործող սահմանադրությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես նշել է Վենեսուելայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի առաջնորդ Դիեգո Պադրոնը, համաձայն երկրի հիմնական օրենքի՝ Չավեսը պարտավոր է ներկա գտնվել երդմնակալության արարողությանը, որը նշանակված է հունվարի 10-ին: Ներկայումս Չավեսը դեռ գտնվում է Կուբայում, որտեղ բուժման կուրս է անցնում:
Ավելի վաղ փոխվարչապետ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր այն մասին, որ երդմնակալությունը կարող է տեղափոխվել ավելի ուշ ժամկետ: Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրությունների անհապաղ անցկացում, եթե նախագահական 4-րդ ժամկետում ընտրված Չավեսը չկարողանա մասնակցել արարողությանը:












































