Եվրամիության պատժամիջոցների ցուցակում կավելացվեն Ռուսաստանի քաղաքացիների նոր անուններ, որոնց մուտքը ԵՄ անդամ երկրների տարածք կարգելվի: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Կանցլերը նշել է, որ Ռուսաստանի դեմ հավելյալ տնտեսական սահմանափակող միջոցառումներ տվյալ պահին չեն նախատեսվում:
Մերկելը հավելել է, որ ինքը նախատեսում է առաջիկայում բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:







































