ԱՄՆ Սենտ Լուիս քաղաքի ոստիկանությունն անկարգությունների դեմ պայքարում զինված հանդերձանքի վրա մոտ հարյուր հազար դոլար է ծախսել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Սենտ Լուիսի շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Բրայան Շելմանը հայտարարել է, որ օգոստոսից ի վեր (երբ ոստիկանը գնդակահարել էր սևամորթ դեռահասին) շրջանի իշխանությունները 65.5 հազար դոլար են ծախսել ոստիկանների նոր զինամթերքի համար: Գնվել են սաղավարտներ, վահաններ, ռետինե խողովակներ: Վարչությունը ևս 35 հազար դոլար ծախսել է պղպեղե գազով բալոնները, ռետինե փամփուշտները թարմացնելու համար:









































