The Daily Mail-ը տեղեկացնում է, որ իսպանական «Մալագա»-ի ֆուտբոլիստ Իսկոն հայտնվել է անգլիական երկու գրանդների՝ «Չելսի»-ի ու «Սիթի»-ի ուշադրության կենտրոնում:
Այնուամենայնիվ, «Մալագա»-ն պատրաստվում է երկարաձգել պայմանագրի ժամկետն Իսկոյի հետ ու տրանսֆերի արժեք սահմանել 30 միլիոն ֆունտ ստերլինգ:
Այդ պարագայում Իսկոն կարող է երկու թիմերից մեկը տեղափոխվել հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում:







































