Ավարտվեց ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը, ու «Ոսկե գնդակ»-ը հերթական անգամ բաժին հասավ Լեո Մեսսիին: Ինչպես գիտենք, մրցանակի հանձնամ գործում մեծ դեր ունեն ՖԻՖԱ-ի անդամ ազգային հավաքականների ավագներն ու մարզիչները:
Ինչպես պարզ է դարձել, թե՛ Մեսսին, թե՛ Ռոնալդուն չեն քվեարկել մյուսի օգտին: Սա տարօրինակ է, բայց ամեն ինչ ունի իր պարզաբանումը:
Լեո Մեսսին իր որոշումը մեկնաբանել է այսպես.«Ես ընտրել եմ Խավիին ու Ինյեստային, իսկ երրորդն ինձ համար իմ հայրենակից Ագուերոն է: Բայց իհարկե հիմարություն կլինի Ռոնալդուին լավագույնների շարքին չդասելը»:
Ռոնալդուն ավելի խելամիտ պատճառաբանություն է ներկայացրել.«Ես ընդհանրապես չեմ մասնակցել քվեարկությանը: Երբ քվեարկելու ժամանակն էր, ես վնասվածք ստացա հավաքականի ճամբարում ու հետ վերադարձա տուն ու այդպես չմասնակցեցի քվեարկությանը: Ես ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկել»:







































