17-ամյա Հովհաննես Չախոյանը Երևան-Գյումրիի ճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարից հրաշքով փրկվածներից մեկն է: Հիմա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Հովհաննեսի ձեռքերը երկրորդ կարգի այրվածք են ստացել: Նրան սկզբում Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ գլուխը նկարելուց հետո վնասվածնքեր են կասկածել և ուղարկել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ հերքվել է գլխի վնասվածքը, քթի կոտրվածքը:
Բժիշկները հիվանդի վիճակը գնահատում են բավարար: Հավանաբար երկու օրից Հովհաննեսը կգնա տուն:











































