Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ ազգային թիմի կատալոնացի ֆուտբոլիստները անհանգստանալու առիթ չեն տվել:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները մասնակցել են Կատալոնիայի անկախության համար անցկացված քվեարկությանը:
«Ես անհնագստացած չեմ կատալոնացի ֆուտբոլիստների նվիրումի առումով: Նրանք արդեն ապացուցել են, որ ազգային թիմում են` Իսպանիայի պատիվը բարձր պահելու համար»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:
Հավելենք, որ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում իսպանացիները նոյեմբերի 15-ին կխաղան Բելոռուսիայի ընտրանու դեմ, իսկ նոյեմբերի 18-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Գերմանիայի հավաքականի հետ:








































